Բողոքի ակցիա ընդդեմ «Սանիթեկի». աղբը թափել են ճանապարհի երթևեկելի մասում
Մայրաքաղաքում իր պարտականությունները ոչ պատշաճ կատարող «Սանիթեկ» ընկերության դեմ բողոքի ակցիա է իրականացվել Հարավ-արևմտյան թաղամասում:
Հարավ-արեւմտյան Բ2 թաղամասի Անդրանիկի փողոցում գտնվող «Կայզեր» սուպերմարկետին հարակից միրգ-բանջարեղենի խանութների աշխատողներн աղբը թափել են ճանապարհի երթևեկելի մաս` այդպիսով իրենց բողոքն արտահայտելով արդեն տեւական ժամանակ առկա աղբահանության խնդրի դեմ: