Բանդիտիզմի մեղադրանքով 22 տարի հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ՌԴ Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել եւ սեպտեմբերի 6-ին, ժամը 14.00-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1952 թ. ծնված Պայքար Հ.-ն:
Նա 1996թ. հուլիսի 25-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի (բանդիտիզմը) 2-րդ մասի մեղադրանքով: