Նախարարը մեկնաբանել է գյուղմթերքի գների կտրուկ աճը (տեսանյութ)
Գյուղնախարարության համար ուղենշային են Հովտաշատի մեծածախ շուկայում վաճառվող գյուղատնտեսական մթերքի գները, իսկ մանրածախն իրենք չեն որոշում ու իրենց լիազորություններից դուրս է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը։
«Մեզ համար ուղենշային է Հովտաշատի մեծածախ շուկան կամ այսպես ասած՝ «Մեյմանդարի բիրիքնոցը»։ Թե ինչպես է հետո մեծածախից գալիս, մտնում մանրածախ և ինչ մետամորֆոզ է ապրում, դա ավելի այլ հարթակում քննարկման խնդիր է»,- նշել է նախարարը։
Խաչատրյանի խոսքով՝ ձևավորվել է որոշակի գին, և եթե նույնիսկ գյուղացիներն իրենք են բերում-վաճառում, դա կատարում են արդեն ձևավորված գնով։
«Եթե սուպերմարկետում պոմիդորը վաճառվում է 250 դրամով, ապա անկախ ինքնարժեքից՝ ինքն էլ դրան մոտավոր գին է դնում, չէ՞», – հայտարարել է նախարարը։
Խաչատրյանը, սակայն, պատճառներից մեկն է համարում նաև լոլիկի բերքի սակավությունն այս տարի։ Այն երկու մշակաբույսերից է, որոնց բերքն այս տարի զգալի քիչ է եղել։
Մանրամասն՝ տեսանյութում: