Ոստիկանները բերման են ենթարկել ՔԿՀ-ից «մեթադոլ» տեսակի 210 դեղահաբ դուրս բերած դեղագետին (տեսանյութ)
Օգոստոսի 23-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դեղագետ, Երևանի բնակիչ Վարդան Բադալյանն ապօրինի թմրանյութ է պահում և իրացնում: Նույն օրը`ժամը 17:30-ի սահմաններում, իրավապահները դարանակալեցին Իսակովի պողոտայում ու Բադալյանին ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին:
Կասկածյալին խուզարկությամբ հայտնաբերվել է «մեթադոլ» տեսակի 210 դեղահաբ:
Ըստ նրա բացատրության, նշված դեղահաբերը դուրս է հանել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից: Հայտնաբերվածն առգրավվել է: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է:
Մանրամասն՝ տեսանյութում: