Ինչ է ասել Մանվել Գրիգորյանը՝ Շարմազանովին
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գեներալ Մանվել Գրիգորյանի գործին՝ հայտարարելով, որ ինքը հավատում է՝ Մանվել Գրիգորյանը մեղավոր չէ: Շարմազանովն ասաց, որ այցելել է Մանվել Գրիգորյանին, նա ասել է, որ կապ չունի իր առանձնատանը հայտնաբերված բանակին հասցեագրված մթերքի հետ:
Հարցին, թե ինքը հավատո՞ւմ է Մանվել Գրիգորյանին, նա պատասխանեց.
«Այո, ես իրեն հավատում եմ: Ես իմ նախաձեռնությամբ այցելել եմ նրան, առողջական վիճակն էի հարցնում: Ասել եմ՝ գեներալ ջան, ինչպես եք, բոլոր կալանավորներին մաղթում եմ առոջղություն»:
Շարմազանով ասաց, որ մինչև չլինի դատավաճիռ, մարդուն չպետք է մեղադրել: «Վաչապետը որ իրավունքով է նախքան ԱԱԾ տեսանյութի հրապարակումը գնահատական հնչեցնում: Էդ որ աներ Սերժ Սարգսյանը, կուտեիք մեզ»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: