Մշակույթի նախարարության նոր նախաձեռնությունը գրողների շրջանում միանշանակ չի ընդունվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ մշակույթի նախարարությունը վերջերս հանդես է եկել ստեղծագործողների եւ հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության վերաբերյալ նոր նախաձեռնությամբ։ Նախարարությունը որոշել է խրախուսել հետեւյալ ժանրերի զարգացումը՝ արկածային, դետեկտիվ, գիտաֆանտաստիկա, ֆենթըզի, սարսափ պատմություն, գեղարվեստական հուշագրություն։
Միայն թե, գրողների շրջանում այս նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվել: «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը տարակուսանք է հայտնել՝ արդյոք սարսափ ժանրի գրականությունը խրախուսելու հանրային պահանջ կա՞:
«Մենք մինչև վերջերս խոր ճգնաժամի մեջ էինք՝ պետական քաղաքականությունը հավասարվել էր մի ոհմակի շահերին, իշխանությունը խրախուսում էր միայն իրեն անմռունչ ծառայող արվեստագետներին։ Հեղափոխությունից հետո պետական միջոցները արժե ծախսել ստեղծագործական հանդուգն մտահղացումներին աջակցելու համար, որոնք քաղաքացիական արիության դրսեւորումներից են եւ դրանով նպաստում են մեր պետականության ամրապնդմանը»,- ասել է նա»։
Մանրամասն թերթի այսօրվա համարում: