Տղամարդը Դավիթաշենի կամրջից ցած է նետվել
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: 40-45 տարեկան տարեկան տղամարդը Դավիթաշենի կամրջից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելու եղանակով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը:
Տեղում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փարկարար ծառայության հրշեջ-փրկարարական խումբն ու «ԱԻՆ աղետների բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրաին կազմակերպության փրկարարները՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: