Վրաստանում կանեփի օրինականացման վերաբերյալ օրինագիծ է մշակվել
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը` հիմնվելով թմրադեղերի ազատ օգտագործման վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման վրա, , պատրաստել է օրենսդրական փոփոխություններ, որոնք կներկայացվեն կառավարության հաջորդ նիստում:
Օրինագծի համաձայն` հասարակական ցանկացած վայրում կանեփի օգտագործումը կպատժվի. ցանկացած հասարակական տրանսպորտում, անչափահասների ներկայության դեպքում, կրթական և այլ շենքերում`18 տարին չլրացած անձանց և նրանց սեփականություն հանդիսացող տարածքներում: Բուսի օգտագործումը կարգելվի նաև է պետական ծառայողներին և կոնկրետ մասնագիտությունների ներկայացուցիչներին:
Նախատեսվում է ավելի խիստ պատիժ սահմանել թմրադեղերի ազդեցության տակ հասարակական տրանսպորտ վարելու համար: Կանեփի օգտագործումը խթանելը և գովազդելը կդիտարկվի որպես վարչական իրավախախտում:
Ակնկալվում է, որ փոփոխությունները կընդունվեն սեպտեմբերին: