Աննա-80 ՍՊԸ-ի կառավարիչ Ռազմիկ Վարդանյանը պատասխան է տալու իր անգործության համար․ Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Facebook-ի իր էջում գրել է. «Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան նրբանցք 3,5-րդ շենքերի երեխաների ամառային հանգիստը տապալող կազմակերպությունն է Աննա-80 ՍՊԸ-ն, ամո՛թ․․․
2018թ. Երևանի բարեկարգման ծրագրում նախատեսված էր բարեկարգել նաև Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Մալյան 3,5-րդ շենքերի բակը: Մրցույթը շահել է Աննա-80 ՍՊԸ-ն, ըստ պայմանագրի, աշխատանքները պետք է ավարտեր հուլիսի 30-ին, չհասցնելու վերաբերյալ չգիտեմ ինչ հիմնավորմամբ, դիմել է քաղաքապետարան, որտեղ ժամկետը երկարացրել են մինչև օգոստոսի 31:
Այդ ընթացքում անընդհատ կապի մեջ եմ եղել վարչական շրջանի գործող ղեկավար պարոն Ուլիխանյանի հետ, ով ամեն անգամ, այդ ՍՊԸ-ի վրա բնակիչներից ավելի բորբոքված, բողոքում էր, թե էս ի՞նչ մարդիկ են, իրենց խոսքի տերը չեն: Օգոստոսի կեսերին այս հարցով անձամբ հանդիպել եմ պարոն Արեյանի հետ, ով նույնպես խոստացավ կարգի հրավիրել ԱՆՆա ՍՊԸ-ի կառավարիչ Ռազմիկ Վարդանյանին: Այսօր, սեպտեմբերի 6-ն է, իսկ բակի տեսքը սա է։ Աննա ՍՊԸ-ի կառավարիչ Ռազմիկ Վարդանյանը պատասխան է տալու իր անգործության համար»։