Թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում գրպանահատության հերթական դեպքն է գրանցվել
Սեպտեմբերի 5-ին ժամը 11.00-ին 1991թ. ծնված Արշակ Բ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 10.00-ին Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտ նկատել է, որ թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում իր ուսապարկից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ, ռուսական բանկային պլաստիկ վճարային քարտեր եւ իր նույնականացման քարտը:
Ժամը 11.55-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Խանջյան փողոցի եւ Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկից բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: