Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկել են ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը ու կից ներկայացված փաթեթը: Նախատեսված էր, որ նախագիծը պետք է քննարկեն երկու ընթերցմամբ:
ԱԺ-ում քննարկումներից և հարց-պատասխանից հետո ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ամբիոնից իր գործընկերների կողմից հնչեցվեցին օրենքի նախագծում շտկումներ կատարելու մասին կոչեր, և առաջին ընթեցմամբ խմբակցությունը կողմ կքվեարկի օրենքի նախագծին:
66 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ: ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն ու կից ներկայացված փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց: