ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտրախախտումների համար պատիժը խստացնող օրինագիծը
Սեպտեմբների 6-ին ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեցին Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին սկանդալային օրինագիծը, որով նախատեսվում է ընտրախախտումների համար պատժի խստացում: Օրինագծին «կողմ» քվեարկկեց 66 պատգամավոր: Օրինագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի վաղը:
Այս օրինագծով առաջարկվում է արգելել ցանկացած բարեգործական գործունեություն նախընտրական քարոզարշավի ժամանակ: Բացի այդ, առաջարկվում է պատժել ոչ միայն ընտրողներին կաշառելու, այլ նաեւ կաշառք տալու խոստման համար: Նման առաջարկների համար առաջարկվում է պատժել 100 000-ից մինչեւ 400 000 դրամ տուգանքով կամ մինչեւ 5 տարի ազատազրկմամբ: