Հայաստանը պետք է 3400 եվրո վճարի հարստացված ուրանի մաքսանենգության գործով. ՄԻԵԴ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել Գարիկ Դադայանի գործով, որը դատապարտվել էր Վրաստան հարստացված ուրան մաքսանենգությամբ տեղափոխելուն օժանդակելու եւ դրդելու համար:
ՄԻԵԴ որոշման համաձայն՝ խախտվել է Մարդու իրավունքների կոնվենցիայի 6-րդ հոդվածը, հատկապես՝ արդար դատաքննության իրավունքը եւ վկաներին հարցաքննելու իրավունքը: Այսպիսով, Հայաստանը պետք է Դադայանին 2400 եվրո վճարի որպես բարոյական վնասի փոխհատուցում եւ 100 եվրո՝ դատական ծախսերի համար:
Երկու մաքսանենգներ պատասխանատվության էին ենթարկվել եւ դատապարտվել Վրաստանում, մինչդեռ Դադայանը քրեական պատասխանատվության էր ենթարկվել եւ դատապարտվել Հայաստանում՝ ըստ էության, Վրաստանի իշխանություններին մաքսանենգների տված ցուցմունքների հիման վրա:
ՄԻԵԴ-ը, մասնավորապես, նշել է, որ Դադայանի իրավունքները զգալիորեն ոտնահարվել են, քանի Հայաստանի առաջին ատյանի դատարանը մաքսանենգներին անձամբ չի հարցաքննել: Վրաստանի իշխանությունները հրաժարվել են մաքսանենգներին Հայաստանին հանձնել բուն Վրաստանում նրանց դեմ քրեական գործի պատճառով: