«Նայած ինչ գործուղում». Օսիպյանը՝ «Վեոլիա ջուր»-ի կողմից ՀԾԿՀ անդամներին կաշառելու գործի մասին
«Վեոլիա ջուր» ընկերության կողմից ՀԾԿՀ անդամներին կաշառելու գործով համապատասխան վարույթ է իրականացվում, որից հետո ոստիկանությունը կտա համապատասխան պարզաբանում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Դիտարկմանը, թե արտառոց չի՞ թվում, որ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահն ու անդամները ընդամենը ավիատոմսով եւ հյուրանոցի ծախսերով կարող էին գնալ նման գործարքի եւ բարձրացնել սակագները, Օսիպյանը արձագանքեց, որ չի բացառվում, որ նախաքննությունը այլ մանրամասներ կհրապարակի այդ գործով:
Դիտարկմանը, որ «Վեոլիա ջուր»-ը եւ ՀԾԿՀ-ի ներկայացուցիչները նշել են, որ դա գործուղում է եղել, փորձի փոխանակման նպատակով, ոստիկանապետն ասաց. «Նայած ինչ գործուղում»: