Վրաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև. Վրաստանի նախագահի խորհրդական
Վրաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին haqqin.az -ի հետ զրույցում ասել էՎրաստանի նախագահի խորհրդական Թենգիզ Փալաձեն:
«Հաշվի առնելով, թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ ունացած հիանալի հարաբերությունները՝ Վրաստանը կարող է առաջարկել միջնորդ հանդիսանալու մոդել: Դուք գիտեք, որ սա մեր տարածաշրջանն է, և մենք պետք է ինքնուրույն լուծենք մեր խնդիրները: Թբիլիսին միշտ պատրաստ է եղել ջանք ներդնել Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու գործում»,- ասել է նա:
Խոսելով վրաց- ադրբեջանական հարաբերությունների մասին՝ նախագահի խորհրդականը դրանք անվանել է հիասքանչ: «Ադրբեջանը և Վրաստանը ռազմավարական գործընկերներ են, և մեր համագործակցությունը կարողանում է ներառել բոլոր ոլորտները: Ապրանքաշրջանառությունն աճում է, մենք միասին իրականացնում ենք տարբեր գլոբալ նախագծեր, ուստի մեր հարաբերությունները հիասքանչ են»,- նշել է նա:
Նա նաև նշել է, որ Իլհամ Ալիևի քաղաքականությունը միշտ բխել է սեփական երկրի շահերից: Թենգիզ Փալաձեն նաև հավելել է, որ վրաց- ադրբեջանական հարաբերությունները լավ ապագա ունեն և պետք է դրանք ավելի զարգացնել: