Այո՛, կան ոստիկաններ, որոնք կարող են ներգրավվել Մարտի 1-ի գործով․ Օսիպյան
Կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց, որ այո՛, կարող են լինել և կան ոստիկաններ, որոնք կարող են ներգրավվել Մարտի 1-ի գործով։ Ոստիկանապետը հաստատեց, որ այդ ժամանակ ոստիկանության ստորաբաժանումները ներգրավված են եղել դեպքերին։
Սակայն Օսիպյանը նշեց, որ դա դեռ չի նշանակում, որ ոստիկանների թվում լինելու են պատժվողներ, իսկ այլ պարզաբանումներ հրաժարվեց տալ՝ թողնելով դա Հատուկ քննչական ծառայությանը։
Ոստիկանապետը նշեց, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ մյուս ոստիկանների պես ծառայություն է իրականացրել, հրամանը եղել է հասարակական կարգի պահպանումը։ Նա նշեց, որ ցուցարարների մոտ զենք ինքն անձամբ չի տեսել, բայց փայտեր և նման գործիքներ բոլորն էլ տեսել են։
Ինքը՝ Օսիպյանը, չի կանչվել հարցաքննության, մյուս ոստիկանների՝ հարցաքննության կանչվելու վերաբերյալ ոստիկանապետը նշեց, որ չի կարող պատասխանել հարցին։