Երկրաշարժ Ճապոնիայում. կա 2 զոհ, ավելի քան 100 վիրավոր
Ճապոնական Հոկայդո կղզում գիշերը տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, ավելի քան 100-ը տուժել են, ևս 19-ը համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնում է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Երկրաշարժի հետևանքների վերացման գործում ներգրավվել են փրկարար ծառայություններն ու Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը:
6.7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 03.12-ին և դարձել մեկ օրվա ընթացքում երկրորդ ցնցումը: Էպիկենտրոնը գտնվել է Իբուրի շրջանում, 37 կմ խորության վրա:
Երկրաշարժը հանգեցրել է բազմաթիվ ավերածությունների և սողանքների: Երկաթուղային և ավիահաղորդակցությունը դադարեցվել է: Առանց հոսանքի է մնացել 2.95 մլն տուն, ավելի քան 80 հիվանդանոց:
Տարածաշրջանի գլխավոր՝ Սին Տիտոսե օդանավակայանը փակ է: