ՀՔԾ միջանցքներն աննախադեպ բազմամարդ են. քննիչներն աշխատում են ծանրաբեռնված վիճակում
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` այս օրերին Հատուկ քննչական ծառայության քննիչներն աշխատում են աննախադեպ ծանրաբեռնված վիճակում: Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով հարցաքննության հրավիրված վկաների թիվը շատ-շատ է, և քննիչները հազիվ են հասցնում հարցաքննել նրանց:
ՀՔԾ-ում հարցաքննության են կանչվում 2008թ. այդ օրերին իշխանության մեջ բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, նաև ոստիկանության բաժանմունքների նախկին պետեր, տեղակալներ և այլն:
Ու այդ ամենի հետևանքով ՀՔԾ միջանցքներն աննախադեպ բազմամարդ են. ժամանակը չի բավարարում բոլորին հարցաքննելու համար: Ի վերջո, ինչպես հայտնի է, ՀՔԾ-ում հարուցված մայր գործը մի քանի դրվագից է բաղկացած՝ դեռ փետրվարյան հանրահավաքների օրերին ներքաղաքական իրադարձություններին բանակի ներգրավում, այդպես սահմանադրական կարգի տապալում, մարտի 1-ի լուսադեմի իրադարձություններ, երբ բռնությամբ ցրել էին ցույցը, այդ օրը երեկոյան կատարված սպանություններ, նաև ՍԴ որոշման վրա նախկին պաշտոնատար անձանց կողմից միջամտություն, ինչի հետևանքով խոչընդոտվել է արդար դատաքննության իրականացումը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/836885/