Արտակարգ ու տարօրինակ դեպք Երևանում. բարձրաստիճան պաշտոնյան փողոցում զբաղվել է ձեռնաշարժությամբ. նրան բերման են ենթարկել ոստիկանություն
Ոստիկանության Արաբկիրի բաժում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ Սեպտեմբերի 5-ին, ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ա. Խաչատրյան փողոցի շենքերից մեկի մոտ կիսամերկ տղամարդ կա։
Քիչ անց մի քանի ահազանգեր են նորից ստանում ոստիկանությունում, որ այդ տղամարդը փողոցում զբաղվում է ձեռնաշարժությամբ։ Կարճ ժամանակ անց ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, հասնելով նշված վայր, այնտեղից Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկում այդ քաղաքացուն։
Shamshyan.com - ի փոխանցմամբ նա Երևանի բնակիչ՝ 37-ամյա Հայկ Մ.-ն է, ով աշխատում է նախարարություններից մեկում՝ որպես բաժնի պետ։ Այդ քաղաքացին ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ոչ սթափ է եղել