Արփինե Հովհաննիսյանն անհաջող ու վտանգավոր է համարում ընտրակաշառքի քրեականացման նախագիծը (տեսանյութ)
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում սեպտեբերի 5 - ին քննարկվում է ընտրակաշառք տալու, վերցնելու, պահանջելու դեպքերի համար քրեական պատիժ սահմանող նախագիծ, որը կազմել են Ընտրական օրենսգրքի բարեփոխումների կառավարական հանձնաժողովի անդամները:
Բուն կարգավորմանը՝ հանցանքի այս տեսակի համար պատիժը խստացնելուն, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կողմ է, սակայն համարում է, որ նախագիծն անհաջող ձևակերպումներ ունի, շփոթություն կարող է առաջացնել։ Հովհաննիսյանի խոսքով՝ եթե նույնիսկ համարեն, որ իրավապահ համակարգը պրոֆեսիոնալ է, միևնույն է, օրենքում նման անհստակ ձևակերպումները կարող են քաղաքացիների համար վտանգ ներկայացնել։
Տեսանյութ՝