Ներքին Շենգավիթից երեք տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել դանակահարված քաղաքացիներ
Երևանում, սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, ժամը 02։05-ի սահմաններում՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնից, իսկ ժամը 04։50-ի սահմաններում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնի ահազանգեր են ստացվել, որ նշված բժշկական կենտրոններ սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածներից Երևանի 1-03 շտապօգնության բրիգադները իրենց մոտ են տեղափոխել քաղաքացիների։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Շենգավիթի ոստիկանները պարզել են՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 31-ամյա Արամ Օ.-ն՝ «աջ ազդրի պատռված վերք» ախտորոշմամբ, «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 53-ամյա Առաքել Ա.-ն՝ «որովայնի շրջանի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 29-ամյա Գառնիկ Խ.-ն:
Հիվանդանոցներում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նշված անձինք ի վիճակի չեն կատարվածի մասին հաղորդում և բացատրություն տալու, քանի որ գտնվում են իրենց հսկողության տակ։