Պատմության մեջ առաջին անգամ ՀՀԿ-ն հայտարարեց ընդդիմություն դառնալու մասին. ԱԺ մոնիթորինգ
Խորհրդարանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀԿ-ն հայտարարեց ընդդիմություն դառնալու մասին` արձանագրելով աննախադեպ իրավիճակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ մոնիթորինգի ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
«Հեղափոխությունը բեկումնային փոփոխություններ օրենսդրական պրոցեսում չի բերել: Խորհրդարանն ընդունել է 314 օրենք, բացառիկ մեծ թվով օրենքներ են ընդունվել: Երեք անգամ ավելի է այս թիվը, քան 5-րդ գումարման խորհրդարանի միջին ցուցանիշը»,- ասաց նա:
Նա նշեց, որ 6-րդ գումարման Ազգային ժողովում ամենաակտիվը եղել է «Ծառուկյան» խմբակցությունը: Այս հարցում «Ելք» խմբակցությունը զիջել է վերջինիս:
Ամենամեծ թվով «կողմ» է քվեարկել ՀՀԿ-ն, իսկ «դեմ»՝ «Ելք» խմբակցությունը: Լուսինե Վասիլյանը նշեց, որ այս խմբակցությունը մինչև հեղափոխությունն այնքան է «դեմ» քվեարկել, որ վերջին ամիսների փոփոխված գործունեությունը նրան չի իջեցրել վերոնշյալ հորիզոնականից: