Հրազդանի կիրճում այրվել է ժամանցի համար նախատեսված շինությունը
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ժամը 01:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Կիևյան կամրջի տակ, այրվում են տուն և խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ժամանցի համար նախատեսված շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:04-ին, մարվել՝ 02:30-ին: Շինությունում ամբողջությամբ այրվել է գույքը (50 քմ):