Դիմակավորված եւ զինված անձը թալանել է «Վիվարո»-ի Ավանի բուքմեյքերական կետը (տեսանյութ)
Երեւանում հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել. կրկին թալանել են «Վիվարո»-ի Ավանի բուքմեյքերական կետը: Այսօր՝ սեպտեմբերի 4-ին ժամը 02:30-ի սահմաններում բժշկական դիմակով ու հրազենով զինված տղամարդը թալանել է Ավան վարչական շրջանի Սաֆարյան փողոցի 410/3 հսասցեում գործող «Վիվարո» բուքմեյքերական կետը: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Ներս մտնելով՝ տղամարդը զենքի սպառնալիքով աշխատակցից հափշտակել է խոշոր չափի գումար և դիմել փախուստի:
Փաստի առիթով ՀՀ քր օր-ի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողողություններ՝ հերթական բուքմեյքերական կենտրոնի թալանման դեպքը բացահայտելու ուղղությամբ:
Նշված բուքմեյքերական կենտրոնը նույն եղանակով թալանվել էին նաև այս տարվա հուլիսի 30-ին. հանցագործությունը մինչև այժմ բացահայտված չէ: