Հեռուստաաստղը հայտարարել է իրեն ծեծի ենթարկելու մասին, այնուհետև փոշմանել և ներողություն է խնդրել
Բրիտանացի դերասանուհի Ռոքսանա Փալեթը, ով հանդես է եկել «Մեծ եղբայրը և հայտնիները» շոուի շրջանակներում, ներողություն է խնդրել շոուի մեկ այլ մասնակից Ռայան Թոմասից այն բանի համար, որ շատ էմոցիոնալ է արձագանքել տղայի կողմից «կատակով ծեծին»: Կատարվածի մասին իր մեկնաբանությամբ աղջիկը կիսվել է Ջերեմի Վայնի շոուի ժամանակ՝ գրում է The Sun-ը:
Փալեթի խոսքերով՝ նա մտածել է, որ Թոմասը լրջորեն մտադիր է ծեծել նրան, երբ տղամարդը մոտեցել է նրան և սկսել շարժել բռունցքները թեթև հպվելով դրանցով դերասանուհուն: Տեսանյութում երևում է, որ ծեծ չի եղել: Դերասանուհին ասել է, որ այդ պահին նա իսկապես ցավ է զգացել, սակայն վերհիշելով իրավիճակը հասկացել է, որ ճիշտ չի վարվել:
«Բոլոր քննադատող մարդիկ ինձ մեղադրում էին դրամատիկացման և չափազանց սուր արձագանքի և Ռայանին փաստացի վարկաբեկելու մեջ: Ես համաձայն եմ դրա հետ հարյուր տոկոսով: Դա ահավոր սխալմունք էր»,- հայտարարել է դերասանուհին: