Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի արևմուտքում
Իսրայելի օդուժը հրթիռային հարվածներ է գործարկել Սիրիայի Համա և Տարտուս շրջաններում, հաղորդում է SANA գործակալությունը:
Նախնական տվյալներով՝ Համայում մեկ մարդ սպանվել է, չորսը՝ վիրավորվել: Տարտուսում 8 մարդ վիրավորվել է: Գործակալության աղբյուրի համաձայն, Իսրայելի օդուժը ցածր բարձրության վրա
Բեյրութի արևմտյան մասից մտել է Սիրիայի օդային տարածքը և ուղևորվել դեպի Տարտուս և Համա նահանգներ:
Սիրիայի օդային պաշտպանությունը հակահարված է հասցրել՝ ստիպելով Իսրայելի օդուժին դուրս գալ երկրի տարածքից: Համայի շրջակայքում հինգ հրթիռ է ընկել: Իսրայելական հրթիռների մնացորդները հայտնաբերվել են նաև Հոմսի արևմուտքում գտնվող Ան-Նասերա և Դհար Ալ-Քսիրի բնակավայրերի հարևանությամբ: