Դոն Պիպոյի համար ստորագրահավաք է սկսվել
Երեք քաղաքացու առևանգման և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ մեղադրվող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) համար ստորագրահավաք է սկսվել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջինիս մտերիմներն այդ ուղղությամբ շատ ակտիվ աշխատանքներ են տանում: Եվ նրանց հաջողվել է 40 հազար հոգու ստորագրություն հավաքել, որտեղ մարդիկ խնդրում են քրեական հեղինակության խափանման միջոցը փոխել:
Արթուր Ասատրյանի կալանքը ևս 2 ամսով երակաձգվել է, նրա պաշտպանները խափանման միջոցը փոխելու հետ կապված բողոք են ներկայացրել ՀՀ Վերաքննիչ դատարան: