«Կգամ, լավ կլինի». Ռեժիսոր Խաչիկ Եղոյանը նոր դաշինքով է ներկայանում ավագանու ընտրություններին
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ հանրությանը շարունակում է զարմացնել այն հանգամանքը, որ այս կամ այն կուսակցության կամ դաշինքի կազմում նոր ու անհավանական անուններ են հայտնվում: Այդ առիթով ռեժիսոր Խաչիկ Եղոյանը Facebook-ի իր էջում գառում է կատարել:
«Քաղաքականության մասին դարը մեկ եմ ես որևէ գրառում անում, բայց հիմա ոնց նայում եմ, ֆեյսբուքում լիքը անհասկանալի դեմքերի եմ տեսնում՝ որպես ավագանու թեկնածու: Բան չասի, բայց տենց էր՝ տենց էր, ինձ էլ կանչեիք, տունը պարապ նստած էի էսօր իմ համար:
Հ.Գ. Դե, որ տենց ա, ես էլ իմ դաշինքով կառաջադրվեմ», - կատակել է ռեժիսորը՝ նկարի միջոցով ակնարկելով, որ իր «կարգախոսն» է՝ կգամ, լավ կլինի ինձ համար: