Ֆրանսիայում արգելել են բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում
Ֆրանսիայում ուժի մեջ է մտել օրենքը, որն արգելում է աշակերտներին սմարթֆոններ, պլանշետներ և smart ժամացույցներ բերել դասարան:
Ինչպես տեղեկացնում է Euromag-ը, նոր օրենքը պարտադիր սահմանափակումներ է ներմուծում նախակրթարանների և միջնակարգ դպրոցների համար: Հաստատությունները, որտեղ սովորում են 15-18 տարեկան բարձր դասարանցիները, իրենք կորոշեն՝ արգելել «խելացի» գաջեթների օգտագործումը, թե ոչ:
Օրենքի նախաձեռնությունը պատկանում է երկրի կրթության նախարարությանը. այնտեղ ենթադրում են, որ արդյունքում երեխաներն ավելի շատ ուշադրություն կդարձնեն դասերին: