«Սանիթեք» ընկերության գրասենյակի առջև աղբ են լցնելու. քաղաքացիները պատրաստվում են ակցիայի
Երևան քաղաքի աղբահանության պատշաճ իրականացման պատասխանատու «Սանիթեք» ընկերության դեմ սեպտեմբերի 6-ին բողոքի ակցիա կիրականացվի: Նշված ակցիային մասնակցելու է նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը:
Վերջիններիս օգոստոսին ակցիա էին արել, վերջնագիր էին ներկայացրել «Սանիթեք»-ին, որին հաջորդեց քաղաքապետարանի քայլը, այն է՝ «Սանիթեք»-ը տուգանվեց:
Ակցիայի մասնակիցներն ա նախատեսում են աղբ տանել և լցնել «Սանիթեք» ընկերության գրասենյակի առջև:
Նշենք, որ սոցիալական ցանցերում գնալով ավելանում են Երևանում աղբահանության վատ աշխատանքներին վերաբերող գրառուները և քաղաքի տարբեր հատվածներում կուտակված աղբի լուսանկարներ: