Գյուղատնտեսության նախարարը կառավարությունում քննարկել է խաղողի մթերմանն առնչվող հարցերը
Սեպտեմբերի 4 - ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը կառավարությունում հանդիպել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, քննարկել են խաղողի մթերմանն առնչվող հարցեր:
Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ այս հանդիպումը նախապես՝ օրեր առաջ պլանավորված է եղել և հանդիպմանը ներկա են եղել նաև կոնյակ և գինի արտադրող շուրջ 60 ընկերություններ:
Մեզ փոխանցեցին, որ հանդիպման ընթացքում արտադրողներին կոչ են արել խելամիտ քանակով և գնով մթերել խաղողը, իսկ գյուղացիներին վճարել մինչև դեկտեմբերի կեսը: