Google ընկերությունը նշում է հիմնադրման 20-ամյակը
Google ընկերությունը նշում է հիմնադրման 20-ամյակը, գրում է ТАСС-ը:
Ընկերությունը որպես մասնավոր սեփականություն պաշտոնապես գրանցվել է 1998թ-ի սեպտեմբերի 4-ին:
Այդ ընթացքում ընկերությունը հասցրել է երկար ճանապարհ անցնել, սակայն Google-ի պաշտոնական ծննդյան օրվա առթիվ մինչ օրս վեճեր կան:
1996 թվականին էր, երբ Սթենդֆորդի համալսարանի ուսանողներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը թողարկեցին գիտականհետազոտական նախագիծ: Ի սկզբանե այն կոչվել է BackRub, ապա վերանվանվել Google: