Ռոնալդուի որդին 4 գոլ է խփել «Յուվենթուս Մ9» թիմում
Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին 4 գոլ է խփել «Յուվենթուս Մ9» թիմում:
«Լուցենտոյի» հասակակիցների հետ հանդիպման ժամանակ ութամյա Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը պոկեր է ձևակերպել, իսկ նրա թիմը հաղթել է 5-1 հաշվով: Խաղին տրիբունայից հետևել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվողի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը: Նախկինում Ռոնալդուն բարձր էր գնահատել իր որդու ֆուտբոլային ընդունակությունները և ցանկություն հայտնել, որ նա ֆուտբոլիստ դառնա:
Ռոնալդուն թուրինյան ակումբ է տեղափոխվել այս ամռանը Մադրիդի «Ռեալ»-ից: Իտալիայի առաջնությունում անցկացրած երեք խաղերում չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողությամբ: