Գիտնականները Յուպիտերի վրա ջուր են հայտնաբերել
Ամերիկացի գիտնականները Յուպիտերի վրա ջուր են հայտնաբերել: Ինչպես հայտնում են մասնագետները՝ գազային հսկայի վրա առկա խոշոր մթնոլորտային պտտահողմերը, որը անվանում են Մեծ կարմիր հետք, մեծ քանակությամբ ջուր է պարունակում: Այս մասին տեղեկացնում է EurekAlert-ը:
Ըստ վերլուծված տվյալների, որոնք ձեռք են բերվել ցամաքային գործիքների օգնությամբ, գիտնականները պարզել են, որ պտտահողմը բաղկացած է երեք ամպի շերտերից: Դրանցից ամենախորը, որը գտնվում է վերին ամպի ծածկույթի տակ՝ 160 կմ հեռավորության վրա, կարող է ջուր պարունակել: Մասնագետները նշում են, որ կան բոլոր հիմքերը համարելու, որ այնտեղ սառած ջրի բյուրեղներ կան:
Եթե Juno ավտոմատ կայանի կողմից մթնոլորտի ուսումնասիրությունից հետո տեսությունը հաստատվի, հնարավոր կլինի սկսել ջրի փնտրտուքը գազային հսկայի մթնոլորտի այլ վայրերում: