8 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում
Սյունիքի մարզի որոշ բնակավայրերում սեպտեմբերի 4-ին ջուր չի լինի, տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը: «Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 4-ին` ժամը 10։00-18։00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ու Վարդանիձոր գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- գրել է ընկերությունը: