Ովքեր են ՖԻՖԱ-ի` տարվա լավագույն դարպասապահի կոչման 3 հավակնորդները
ՖԻՖԱ-ն Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնել է այն երեք դարպասապահների անունները, ովքեր հավակնում են տարվա լավագույնի կոչմանը: Թեկնածուների վերջնական ցուցակում ընդգրկել են Տիբո Կուրտուան (Բելգիայի հավաքական, «Չելսի»/«Ռեալ»), Ուգո Լյորիսը (Ֆրանսիա, «Տոտենհեմ») և Կասպեր Շմեյխելը (Դանիա, «Լեսթեր Սիթի»):
Աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ Կուրտուան Բելգիայի հավաքականի կազմում արժանացել է բրոնզե մեդալներին, ինչպես նաև ճանաչվել մրցաշարի լավագույն դարպասապահը: Լյորիսը, իր հերթին, Ֆրանսիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն:
Շմեյխելը Դանիայի հավաքականի հետ հաղթահարել է մրցաշարի խմբային փուլի արգելքը, սակայն քառորդ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պարտվել է Խորվաթիային` մունդիալի ապագա փոխչեմպիոններին: