Երևան, 02.Մայիս.2024, 00:00 |
Իրինա Շեյքը ցույց է տվել, թե ինչպիսին է իր ան... Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆ... Հեյլի Բիբերը մեկնաբանել է Ջասթինի անհանգստացն... Սահմանազատված հատվածներում սահմանի պահպանությ... Անվտանգության ապահովման հարցում հույսներս պետ... Աջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ ... Գեղամ Մանուկյանն ու Արծվիկ Մինասյանն այցելել ... Չորս գյուղերի հարցի չլուծումը Ադրբեջանին ավել... Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են... Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ ... Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող... Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ ... Ինչի հիման վրա է սահմանազատումը. Նիկոլ Փաշինյ... «Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ... Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը մտադիր են... Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ 20 տարի միասին. ԵՄ-ն տոնում է ամենամեծ ընդլայ... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ ... Մեդվեդևը Հիտլերի նկարը փոխարինել է Զելենսկու ... Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հան... «Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն է... Պայքար՝ հանուն Տավուշի ու Հայաստանի լինելիութ... ՃՏՊ՝ Արարատ գյուղի մոտակայքում․ կան տուժածներ... ՀՀ ԶՈՒ բժշկական ստորաբաժանումը Հունգարիայում ... Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությու... Երևանի շատրվանները գործարկվեցին (լուսանկարներ... Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմաբազա ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռա... Շահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ ... Էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բաց... 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կա... Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց... Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հ... Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգե... Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 4 մագնիտուդ ո... ՀՀ ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքի մարզի վերաբերյ... Աշխարհի տարբեր երկրներում հայն ունի խելացի, ա... Կիրանցում՝ Բագրատ Սրբազանի կողքին են Մասիսից ... Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննար... Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնա... Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունո... Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ... Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է. ա... Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքնե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնա... Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքեն... Եկել է բոլոր խնդիրները միասնաբար լուծելու ժամ... 13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում ... Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործ... Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որ... Ապագա կա´, կեցցե´ Հայաստանի ստեղծարար և արարո... Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ուն... Գործարկվելու են էլեկտրական շչակներ Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում... Հրապարակվել է «Մուֆասա. Առյուծ արքան» ֆիլմի ա... Սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների... Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորությ... Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն... Դիվանագետների համահայկական խորհուրդը հաստատու... Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմի... Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք ... «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հերքում ո... Միրզոյան-Բայրամով հանդիպումը Ալմաթիում կօգնի ... Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Սևանա ... Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հա... Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շո... Աստղագուշակ` մայիսի 1-ի համար ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Մեր պետության բարեկեցության ու զարգացման գլխա... Քաղաքացիներն ի աջակցություն Տավուշի փակել են ... Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր Հրդեհ` Ալավերդի քաղաքում. մեքենան այրվել է Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման հա... Կումայրիի ոստիկանները բացահայտեցին բնակարանայ... Բլինքենն անձամբ է ներգրավված Երևանի ու Բաքվի ... Դանիան չեղարկել է ավիաշոուն՝ գումար խնայելու ... Ժերար Դեպարդյեն ազատ է արձակվել. փաստաբան Սևանում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմ... Լույս չի լինելու Երևանում և մարզերում Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այ... Ջուր չի լինի Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխ... Երևանյան դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխ... Երևանը պատրաստ է ներդրում ունենալ Գազայի հատվ... Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշ... Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադա... Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է նախարա... Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր ... ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրութ... «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրն... ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել... Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարա...

Արարատյան դաշտի ոռոգման այլընտրանքային տարբերակների վերաբերյալ բաց նամակ՝ ՀՀ վարչապետին

«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով ջրային ոլորտի կոռուպցիոն ռիսկերը, որոնք Սևանա լճից հավելյալ ջրառի պատճառ են դառնում:

«S.O.S Սևան» նախաձեռնության բաց նամակում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի մշակած «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ցույց տվեց, որ ջրերի կառավարումը լուրջ խնդիրներ ունի: Գլխավոր խնդիրներից մեկը կոռուպցիան է այս ոլորտում: «Եթե կոչում ենք ջրի մաֆիա, ես կարծում եմ՝ գոյություն ունի: Պետք է բացահայտենք, ովքեր են, ով է այդ մաֆիան»,- ասաց Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը ՀՀ Ազգային ժողովում օգոստոսի 28-ին` օրինագծի քննարկման ժամանակ:

Սկսած 2008 թ-ից` Ջրային կոմիտեն 5 անգամ դիմել է կառավարություն Սևանա լճից հավելյալ ջրառի նախաձեռնությամբ` պատճառաբանելով գյուղատնտեսական կարիքների համար ջրի դեֆիցիտը: 2018 թ-ին Ջրային կոմիտեն առաջարկեց օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ից բացի իրականացնել հավելյալ 40 միլիոն խմ ջրառ: Կոմիտեի ներկայացմամբ եթե այդ ջրաքանակը չապահովվի, Արարատյան դաշտի 55.000 ֆերմերային ընտանիք կմնա առանց ջուր: Օրինագիծն ընդունվեց 81 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Իրականում խնդիրը ոչ թե ջրի դեֆիցիտն է, այլ ջրի բաշխումը, որը կրում է մեծ կոռուպցիոն ռիսկեր: Ջրերի կառավարման ոլորտում կոռուպցիայի վերացման դեպքում հնարավոր կլինեն Արարատյան դաշտի ոռոգման այլընտրանքային տարբերակներ` առանց Սևանա լճից հավելյալ ջուր օգտագործելու:

Հիմնավորում

Ջրային կոմիտեի համաձայն` Արարատյան դաշտի ջրառի մեծ մասն իրականացնում են ձկնաբուծարանները՝ 1.100 միլիոն/խմ տարեկան: Սա այն դեպքում, երբ ձկնաբուծարանների կողմից թույլատրելի ջրառը չպետք է գերազանցի 720 միլիոն խմ/տարեկան: Ջրառը նման ծավալներով գերազանցելու հետևանքով Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերը, ոռոգումն ապահովող խորքային հորերի մի մասը չորացել են: Սևջուր գետը, որը մասամբ սնվում է ստորերկրյա աղբյուրներից, ևս չորացել է և 6000 հեկտարի փոխարեն ոռոգում է 2000 հեկտար հող: Հենց այս պատճառով Ստորին-Հրազդան ոռոգման ջրանցքը Սևանա լճից վերցնում է 80 միլիոն խմ ջուր` նախկին 5-10 միլիոն խմ-ի փոխարեն:

Հարկավոր է ուսումնասիրել և գնահատական տալ «ստվերային» ջրօգտագործմանը, համեմատել խոշոր հողատերերի ջրի նկատմամբ մատչելիությունը միջին և մանր ֆերմերային տնտեսությունների ջրի նկատմամբ մատչելիության հետ, համեմատել այս խմբերի ջրամատակարարման գրաֆիկը, անցկացնել ջրի բաշխման վերաբերյալ վերլուծություն: Վերացնել անարդար ջրաբաշխումը, և «ազատված» ջուրը ուղղել մանր և միջին ֆերմերների հողերի ոռոգման համար:

Ուսումնասիրել, թե որքանով են արդյունավետ օգտագործվել վարկային միջոցներն` ուղղված ոռոգման համակարգերի բարելավմանը և ոռոգման համակարգում կորուստների նվազեցմանը: Խախտումների հայտնաբերման դեպքում պարտադրել պատասխանատուներին և օրինախախտներին վերականգնել այն գումարները, որոնք պետք է ծախսվեին ջրային կորուստների վերացման և ջրի մատչելիության հավասարության ապահովման համար:

USAID-ի «Մաքուր էներգիա ու ջուր» ծրագրի եզրակացության համաձայն, որն ուսումնասիրել է Արարատյան դաշտի ստորերկրյա և վերգետնյա ջրերի վիճակը, ձկնաբուծարանների կողմից չափից շատ մեծ ջրառը հանգեցրել է ջրային հաշվեկշռի խախտմանը, դարձել է ստորգետնյա աղբյուրների ցամաքեցման պատճառ: Ձկնաբուծարանների կողմից ջրի գերօգտագործմանն աջակցել են ձկնաբուծարանների զարգացման շրջանում բնապահպանության նախարարության կողմից տրված ջրօգտագործման թույլտվությունները: Այս առումով Արարատյան դաշտի աղետը հարկ է ընդունել որպես էկոլոգիական հանցագործություն, որոշել պատասխանատու անձանց և լուծել հարցը դատական կարգով, վերանայել այն ձկնաբուծարանների ջրօգտագործման թույլտվությունները, որոնք գերշահագործում են ստորերկրյա աղբյուրները, փակել այն հորերը, որոնք խախտում են ստորերկրյա ջրերի հաշվեկշիռը, սահմանել նոր պայմաններ ձկնաբուծարանների և ոռոգման համար:

2016 թ-ին Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացվեց «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ» ծրագիրը, որի համաձայն Ազատ գետի ջուրը պետք է ուղղվի Արարատի մարզում գտնվող 1232 հեկտար հողերի ոռոգման համար: Դրանցից 378 հեկտարը նոր հողատարածքներ են, իսկ 854 հեկտարը մինչ օրս ոռոգվել են Ազատի ջրամբարի ջրով: Ծրագրին գնահատական են տվել հասարակությունը և մասնագետները Համաշխարհային բանկին ուղղված բողոքի, հայտարարությունների, դիմումների և բողոքի ակցիաների ժամանակ: Գառնի գյուղի բնակիչները բազմիցս դեմ են հանդես եկել այս ծրագրին` վստահեցնելով, որ ծրագրի նպատակն է Արարատի մարզի այն նոր տարածքների ոռոգումը, որոնց հիմնական մասը պատկանում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նշենք, որ Ազատի ջրամբարը կառուցվել է Սևանա լճի` Արարատյան դաշտը ոռոգելու հոգսը թեթևացնելու նպատակով: Հարկավոր է ուսումնասիրել Քաղցրաշենի ծրագրի կոռուպցիոն ռիսկերը, թե իսկապես վարկային միջոցներն ուղղվել են պաշտոնատար անձի հողերի ոռոգման կարիքների բավարարման համար, թե արդյոք Քաղցրաշենի ծրագրի նպատակը օլիգարխների օգտին ջրի վերաբաշխումն է, այլ ոչ թե ֆերմերների, որոնք օգտվում են Ազատի ջրամբարից, թե արդյոք խախտվել է ջրի արդար մատչելիության իրավունքը: Հարկավոր է ուսումնսաիրել, թե ծրագրի իրականացման ժամանակ ՀՀ օրենսդրության ինչպիսի խախտումներ են բացահայտվել, ով է պատասխանատու այդ խախտումների համար: Այս վարկային ծրագրի պայմանների վերանայման վերաբերյալ հարկավոր է առաջարկություններ տալ:

Արփա-Սևան թունելով նախատեսվում էր Արփա և Եղեգիս գետերից Կեչուտի ջրամբարի միջոցով Սևանա լիճ ուղղել 250 միլիոն խմ ջուր: Թունելի վերանորոգման համար Աբու Դաբի հիմնադրամի և ՀՀ կառավարության համաֆինանսավորման շրջանակներում ծախսվել է 11,8 միլիարդ դրամ: Չնայած պայմանագրային պարտավորությունների կատարման վերաբերյալ պարբերական հաշվետվություններին, «Արփա-Սևան» ԲԲԸ-ն չկատարեց իր պարտավորությունները 2017թ-ին ամբողջ ներուժով շահագործման չհանձնեց Արփա-Սևան թունելը: Ինչպես հայտարարեց Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը Ազգային ժողովի նիստի ժամանակ, թունելը շահագործման կհանձնվի 2019 թ-ին:

«Արփա-Սևան» ԲԲԸ կառավարող ընկերությունը պետք է հաշվետու լինի կառավարության և հասարակության առջև` ինչի վրա են ծախսվել գումարները, ինչ ծավալով են իրականացվել աշխատանքները և ինչն է խոչընդոտել, որպեսզի թունելը շահագործման հանձնվի 2017 թ-ին, ինչ հիմնավորում է ունեցել նախագիծը գերազանցած նոր բյուջետային միջոցների պահանջը, ինչպես են օգտագործվել շինարարական նյութերը և որտեղից են ձեռք բերվել ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող «Վարդենիկ», «Եղեգիս -1» փոքր ՀԷԿ-երի կառուցման համար շինանյութերը, ով միաժամանակ «Արփա-Սևան» ԲԲԸ-ի սեփականատերն է: Անցկացնել Արփա-Սևան թունելի տեխնիկական աուդիտ, խախտումների բացահայտման դեպքում ընկերությանը կանչել պատասխանատվության:

Սևանա լճից հավելյալ ջրառի արդյունքում արտադրված հավելյալ էլեկտրաէներգիայի դիմաց ստացվել է 1.645 միլիոն դրամ: Առաջարկում ենք կառավարությանը շտապ ներկայացնել Սևանա լճից սնվող ոռոգման համակարգերի վերակառուցման ծրագիր ջրի կորուստների կրճատման համար:

Ուսումնասիրել ջրբացթողումները Ազատի, Ապարանի, Մարմարիկի և Ախուրյանի ջրամբարներից, Արփի լճից, ինչ պահանջների համար են ուղղվում այս ջրբացթողումները (գյուղատնտեսական, էներգետիկ և այլն), համապատասխանում են արդյոք դրանք ջրօգտագործման կառավարման պլաններին և ՀՀ Ջրային օրենսգրքի դրույթներին: Առաջարկությունը հիմնված է ահազանգերի վրա, որ ջրամբարների ջուրը օգտագործվում է փոքր ՀԷԿ-երի կողմից (օգտագործման ծավալները չեն նշվում): Խախտումների բացահայտման դեպքում դադարեցնել էներգետիկ նպատակներով ապօրինի ջրբացթողումները, պարտադրել պատասխանատու անձանց վերականգնել հասցված վնասը:

Ուսումնասիրել գործող ջրամբարների վիճակը ջրի կորուստների տեսանկյունից և նախաձեռնել վերանորոգման աշխատանքներ:

Մշտադիտարկել Սևանա լճի ափին կառուցված գործնականում ապօրինի կառուցված օբյեկտները, քանի որ վտանգ կա, որ դրանց սեփականատերերը (հիմնականում նախկին և ներկայիս բարձրաստիճան չինովնիկները, ՀՀ Ազգային ժողովի անդամները) բոլոր հնարավոր եղանակներով խոչընդոտում են Սևանա լճի մակարդակի բարձրացմանը:

Ուսումնասիրել ՀՀ օրենսդրությունը, քանի որ այն ունի բացեր, իսկ մասամբ նաև «կարված է» շահագրգռվածների հագով: Եթե օրենսդրությունը չմեկնաբանվի, չարաշահումները դժվար կլինի մեկնաբանել որպես այդպիսին: Նույնը վերաբերում է և կոռուպցիային:

Օրենսդրության մեջ ամրագրված սկզբունքները, դրույթները, դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերը պետք է.

- կրեն միաիմաստ բնույթ՝ բացառելով երկիմաստ ու տարաբնույթ մեկնաբանությունները;

- ունենան տարաբնույթ իրավիճակների համար սահմանած հստակ ձևակերպումներ;

- ձևակերպումներում պետք է հստակ սահմանված լինեն օրենսդրության կիրարկման դեպքերը, հանգամանքները, դրանց կիրարկող անձինք, վերջիններիս իրավունքները և պարտականությունները;

- սահմանվեն օրենսդրական պահանջների չկիրարկման, թերացման և/կամ թերի կիրակման դեպքերի համար անձանց պատասխատվությունները:

Բարեփոխումներ կատարել ՀՀ օրենսդրության մեջ: Թեև ամենուր հայտնում են, թե ՀՀ Ջրային օրենսգիրքը համապատասխանեցված է ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվին, սակայն այն չի համապատասխանում իրականությանը ու վերաբերում է միայն ջրային տնտեսության բաղադրիչին, այսինքն, ջրի ռեսուրսային բաղադրիչին, այն էլ` մասամբ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ջուրը դիտարկվում է ամբողջությամբ ու բացառապես որպես ռեսուրս (օգտագործման ենթակա սուբստանցիա): Դա ամրագրված է նույնիսկ ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետում, այն էլ որպես «պետության բացառիկ սեփականություն»: Անհրաժեշտ է հայեցակարգային փոփոխություն կատարել` հիմք ընդունելով «կանաչ էկոնոմիկա»-ի աքսիոմատիկան ու սկզբունքները, իսկ որպես մեթոդ կիրառել Հայաստանի որդեգրած «էկոհամակարգային մոտեցումը»: Այսինքն, Հայաստանի բոլոր ջրերը (մակերևութային ու ստորերկրյա) դիտարկել որպես ջրային էկոհամակարգեր, իսկ ջրային ռեսուրսը, այսինքն, օգտագործելի մասը, նորմավորել էկոհամակարգային մոտեցմամբ ու հատկացնել բաշխման պայմանով, որ բնադարձը (բնական միջավայր վերադարձը) բացառի միջավայրին վնաս պատճառելը: Այս սկզբունքն ու մոտեցումը պետք է դրված լինի ջրօգտագործման բոլոր օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերի հիմքում»:

դիտվել է 861 անգամ
Իրինա Շեյքը ցույց է տվել, թե ինչպիսին է իր ան... Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆ... Հեյլի Բիբերը մեկնաբանել է Ջասթինի անհանգստացն... Սահմանազատված հատվածներում սահմանի պահպանությ... Անվտանգության ապահովման հարցում հույսներս պետ... Աջակցելով ժողովրդավար Հայաստանին` Եվրոպան ոչ ... Գեղամ Մանուկյանն ու Արծվիկ Մինասյանն այցելել ... Չորս գյուղերի հարցի չլուծումը Ադրբեջանին ավել... Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են... Փաշինյանը ներկայացրել է` ինչ հերթականությամբ ... Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող... Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ ... Ինչի հիման վրա է սահմանազատումը. Նիկոլ Փաշինյ... «Ուզում են աչքի ընկնել «շեֆի» առաջ, միավորներ... Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը մտադիր են... Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի հետ 20 տարի միասին. ԵՄ-ն տոնում է ամենամեծ ընդլայ... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ ... Մեդվեդևը Հիտլերի նկարը փոխարինել է Զելենսկու ... Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հան... «Եթե կիրանցիների տունը խլում են, ուրեմն իմն է... Պայքար՝ հանուն Տավուշի ու Հայաստանի լինելիութ... ՃՏՊ՝ Արարատ գյուղի մոտակայքում․ կան տուժածներ... ՀՀ ԶՈՒ բժշկական ստորաբաժանումը Հունգարիայում ... Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությու... Երևանի շատրվանները գործարկվեցին (լուսանկարներ... Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմաբազա ... ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռա... Շահինյանը հաստատեց՝ իրեն ներկայացրած պլանով՝ ... Էլի բերետավորների են ուղարկելու, որ ուժով բաց... 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կա... Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ հայտնեց... Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հ... Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգե... Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին 4 մագնիտուդ ո... ՀՀ ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքի մարզի վերաբերյ... Աշխարհի տարբեր երկրներում հայն ունի խելացի, ա... Կիրանցում՝ Բագրատ Սրբազանի կողքին են Մասիսից ... Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննար... Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնա... Արթուր Սուքոյանին ձերբակալեցին․ նա չի ընդունո... Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ... Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է. ա... Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքնե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնա... Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքեն... Եկել է բոլոր խնդիրները միասնաբար լուծելու ժամ... 13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում ... Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործ... Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որ... Ապագա կա´, կեցցե´ Հայաստանի ստեղծարար և արարո... Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ուն... Գործարկվելու են էլեկտրական շչակներ Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում... Հրապարակվել է «Մուֆասա. Առյուծ արքան» ֆիլմի ա... Սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճան Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների... Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորությ... Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն... Դիվանագետների համահայկական խորհուրդը հաստատու... Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի կողմի... Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք ... «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը հերքում ո... Միրզոյան-Բայրամով հանդիպումը Ալմաթիում կօգնի ... Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Սևանա ... Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հա... Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շո... Աստղագուշակ` մայիսի 1-ի համար ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է Մեր պետության բարեկեցության ու զարգացման գլխա... Քաղաքացիներն ի աջակցություն Տավուշի փակել են ... Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր Հրդեհ` Ալավերդի քաղաքում. մեքենան այրվել է Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման հա... Կումայրիի ոստիկանները բացահայտեցին բնակարանայ... Բլինքենն անձամբ է ներգրավված Երևանի ու Բաքվի ... Դանիան չեղարկել է ավիաշոուն՝ գումար խնայելու ... Ժերար Դեպարդյեն ազատ է արձակվել. փաստաբան Սևանում գործող ավտոտեխսպասարկման կետում ավտոմ... Լույս չի լինելու Երևանում և մարզերում Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այ... Ջուր չի լինի Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխ... Երևանյան դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխ... Երևանը պատրաստ է ներդրում ունենալ Գազայի հատվ... Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշ... Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադա... Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է նախարա... Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր ... ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրութ... «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրն... ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել... Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan