22-ամյա տղան կտրել է քիթը և ականջները՝ կմախքի նմանվելու համար
Դաջվածքների նկարիչը պատմում է, որ մանկուց է պաշտել կմախքներն ու գանգերը, բայց մայրը դեմ է եղել:
Կոլումբիայի բնակիչը, որը կախվածություն ունի կմախքներից, կտրել է սեփական քիթն ու ականջները՝ իր կուռքին նմանվելու համար: Երկու տարվա ընթացքում նա բազմաթիվ վիրահատություններ է տարել՝ ձևափոխելով դեմքը:
Այժմ դաջվածքների նկարիչ Քալակա Գանգը, որի իրական անունը Էրիկ Յեյներ Հինկապի Ռամիրես է, գոհ է իր տեսքից, ինչպես երբևէ հաղորդում է Mirror-ը:
Բայց նա չի պատրաստվում կանգ առնել: Այս պահին 22-ամյա տղան ոչ միայն կտրել է ականջները և քթի ծայրը, այլև կտրել է լեզուն և ծածկել մարմինը դաջվածքներով՝ այդ թվում նաև գլուխը:
Տղան առաջին դաջվածքն արել է մոր մահից հետո: Չնայած սարսափազդու արտաքին տեսքին, որն անծանոթներին ստիպում է ճչալով փախչել, Ռամիրեսը պնդում է, որ ինքը լրիվ նորմալ անձնավորություն է, ինչպես բոլոր մյուսները: