Վրաստանի քաղաքացին փորձել է ճամպրուկում գտնվող աղջկան անցկացնել Թուրքիայի սահմանով
Թուրք սահմանապահները վրաց-թուրքական սահմանի «Սարփի» անցակետում Վրաստանի 24-ամյա քաղաքացու ճամպրուկում աղջկա են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով վրացական և թուրքական աղբյուրները:
Սահմանապահների մոտ կասկած է առաջացրել մեծ սև ճամպրուկը, որով Վրաստանի քաղաքացին անցնելիս է եղել անձնագրային և մաքսային վերահսկողությունը: Նրանից պահանջել են բացել ճամպրուկն ու դրանում անօրինական ճանապարհորդող ուղևորի հայտնաբերել:
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ խոսքը Ուզբեկստանի 27-ամյա քաղաքացուհու մասին է: Նա փորձել է անօրինական կերպով Թուրքիա հասնել, քանի որ նրա մուտք այդ երկիր արգելված է:
Վրաստանի քաղաքացին և Ուզբեկստանի քաղաքացուհին ձերբակալվել են: Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: