Կրակոցներ և հրդեհ Նոյեմբերյանի սահմանագոտում
Սեպտեմբերի 2-ին, ժամը 19-ից Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեվան եւ Բաղանիս գյուղերի սահմանագոտում եղել են ադրբեջանական կրակոցներ:
Դրանից հետո, հավանաբար, ադրբեջանական կրակոցների հետևանքով Ոսկեվան գյուղի սահմանագոտում հրդեհ է բռնկվել, որը մինչեւ հիմա շարունակվում է:
Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել է մեր պաշտպանական դիրքերի վրա,նաեւ մի քանի լուսածիր գնդակներով կրակել Բաղանիս գյուղի վրա,որոնք գյուղին վնաս չեն պատճառել:
Նա հայտնեց, որ ժամը 20.40-ի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ է, սակայն այդ հանգստությունն ամեն պահ կարող է խախտվել :