Հովիկ Աբրահամյանը Արցախի Հանրապետության կառավարության հրավերով է մասնակցել Արցախի անկախությանը նվիրված միջոցառումներին
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արցախի Հանրապետության կառավարության հրավերով է մասնակցել Արցախի անկախության հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Հովիկ Աբրահամյանը՝ կից հրապակելով լուսանկար:
Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում էր նախկին վարչապետի մասնակցությունը:
Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել են ԼՂՀ հռչակման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:
Միջոցառումներին մասնակցել են նաև ԱՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից և հյուրեր արտերկրից: