Սաուդյան Արաբիան մտադիր է Քաթարը մայրցամաքից անջատել ջրանցքով
Սաուդյան Արաբիան հաստատել է Պարսից ծոցից ջրանցք փորելու ծրագիրը, որով Քաթարը կառանձնանա մայրցամաքից, և այդ երկիրը կվերածվի կղզու: Այս մասին թագավորական գրասենյակի խորհրդական Սաուդ Ալ-Քաթանին հայտարարել է իր Twitter-ում:
«Լինելով թագավորության հպատակ՝ ես անհամբերությամբ եմ սպասում ջրանցքի ստեղծման նախագծի առաջընթացին, սա ամենամեծ պատմական նախագիծն է, որը կփոխի տարածաշրջանի աշխարհագրությունը»,- ասել է խորհրդականը՝ հաղորդում է TASS- ը:
Սաուդյան Արաբիան 60 կմ երկարությամբ և 746 մլն դոլար արժողությամբ ջրանցքի կառուցման համար մրցույթ է հայտարարել: Մրցույթի հաղթողը կընտրվի սեպտեմբերին: Ծրագրի իրականացման համար հատկացվել է մոտ մեկ տարի: Ջրանցքի լայնությունը 200 մ է, խորությունը՝ 15-20 մ: Այն կգտնվի Քաթարի պաշտոնական սահմանից 1-5 կմ հեռավորության վրա: