Uber դրոնները սնունդ կառաքեն
Uber-ը լուրջ ներդրում է անում աերոտաքսիների վրա: Առաջին փորձարկումները կարվեն պիցցա, բուրգեր և սուշի առաքելով՝ գրում է internetua.com-ը:
Uber Eats-ը ընդգրկված է նույն կառուցվածքում՝ ներառյալ վայրէջքի հրապարակները երկնաքերների վրա և «օդային երթևեկության կանոնները» համակարգող ալգորիթմերը:
Ծառայությունը իր նոր նախագիծը ներկայացրել է Տոկիոյում Elevate համաժողովում: Այդ նախաձեռնությունն ուղղված է քաղաքներում աերոտաքսիների գործարկմանը: Սկզբում տեխնոլոգիան կփորձարկեն առանց մարդկանց. նախագծում սննդի առաքումն է Uber Eats դրոններով:
Փորձարկումների առաջին փուլի գլխավոր նպատակն այն է, որ տեսնեն, թե ինչպես կաշխատի գաղափարը: