Սիլվեստեր Ստալոնեի անակնկալը՝ դստերը
Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկը՝ Սիլվեստեր Ստալոնեն, տեղեկացրել է իր կյանքում ուրախ նորության մասին՝ գրում է newsyou.info-ն:
Դերասանը դստեր՝ Սոֆիի հետ մի լուսանկար է հրապարակել: Այսօր նրա միջնեկ դուստրը 21 տարեկան է դառնում: Ստալոնեն հրապարակավ շնորհավորել է դստերը, ում հետ անձնապես հանդիպելու հնարավորություն չունի, քանի որ մասնակցում է «Կրիդ-2» նոր ֆիլմի նկարահանումներին, որտեղ նա կվերադառնա բռնցքամարտիկ Ռոքիի իր լեգենդար դերին: