Արգելվել է ծխախոտի զետեղումը խանութի ցուցափեղկին
«Ծխախոտի վերահսկման մասին» օրենքի համաձայն, 2018 թվականի սեպտեմբերի մեկից Վրաստանում ուժի մեջ են մտնում ծխախոտի վերահսկման նոր կանոնակարգերը: Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնում մեկնաբանում են, թե որ դեպքում է տուգանվում ծխախոտի արտադրանք վաճառողը:
Մասնավորապես, արգելվում է ծխախոտի արտադրանքի, ծխախոտի աքսեսուարի կամ ծխախոտի օգտագործման համար նախատեսված սարքավորումների իրացումը և զետեղումը ցուցափեղկին այնպես, որ այն տեսանելի լինի համապատասխան օբյեկտի փողոցի մասից: Խախտում գրանցելու դեպքում տուգանքը 2 000 լարի է, իսկ կրկնելու դեպքում՝ 4 000 լարի:
Այդ օրենքից բացառություն են կազմում ծխախոտը վառող հատուկ կրակայրիչները, մոխրամանը և պորտսիգարան, որոնց վրա փակցված չէ ծխախոտի արտադրանքին ներգրավված աձանց ապրանքի ապրանքանիշի անվանումը, ինչպես նաև օդանավակայանում մաքսային տարածքի ազատ գոտում ծխախոտի աքսեսուարի կամ սարքավորման իրացումը և զետեղումը:
Արգելված է ծխախոտը հատիկներով կամ առանց փաթեթավորման իրացումը: Դրա հետ մեկտեղ, արգելված է կրթական և դաստիարակչական հաստատություններից 50 մետր մոտ ծխախոտի իրացումը:
Արգելված է ծխախոտի արտադրանքի կամ ծխախոտի աքսեսուարի իրացումը առևտրի օբյեկտի մանկական բաժնում: Արգելված է ծխախոտի արտադրության կամ ծխախոտի աքսեսուարի իրացումը 18 տարին չլրացած անձանց: Արգելվում է էլեկտրոնային կամ մեխանիկական ապարատով ծխախոտի իրացումը:
Սահմանված բոլոր արգելքները խախտելու դեպքում սահմանված է գումարային տուգանք:
Արգելքը վերաբերում է նաև համացանցով կամ փոստով ծխախոտի իրացմանը: