Աֆղանստանից Հայաստան է վերադարձել 121 հայ զինծառայող
Այս շաբաթ ԱՄՆ դեսպանատան Պաշտպանության կցորդի գրասենյակի և Պաշտպանության ոլորտում համագործակցության գրասենյակի ներկայացուցիչները ողջունել են Աֆղանստանում վեցամսյա ծառայությունից հետո Հայաստան վերադարձած 121 հայ զինվորներին, այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Facebook-ի էջը:
Հայաստանը 2008թ. ի վեր աջակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերին առաքելությանը` օգնելով ապահովել, որպեսզի Աֆղանստանը չդառնա ահաբեկչության համար ապահով ապաստան:
Հայ զինվորները հայրենիք վերադարձան Վաշինգտոնի Լյուիս-Մակչորդ համատեղ բազայում տեղակայված ԱՄՆ օդային ուժերի 446-րդ օդային շարժունակության թևի կողմից իրականացվող C-17 Globemaster III ինքնաթիռի թռիչքով: