Ջոլիի առողջական վիճակն օրեցօր վատանում է
Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից երկարատև ամուսնալուծության գործընթացի պատճառով ֆիզիկական ուժերը սպառելու եզրին է: Ջոլին 35 կգ քաշ է կորցրել: Պատմում է «Star» ամսագիրը:
Հրատարակության աղբյուրի համաձայն, Ջոլին գրեթե դադարել է ուտել և 34,5 կգ է կշռում: «Ջոլին, էմոցիոնալ և ֆիզիկապես անչափ տկար է», - ասել է աղբյուրը:
Որոշ տեղեկությունների համաձայն, դերասանուհին ուռուցք ունի, որի պատճառով նրա մաշկը գունազրկվում է, ոսկորները դառնում են փխրուն:
Ջոլին և Փիթը բաժանվեցին 2016 թ. սեպտեմբերին: Նշենք որ զույգը միասին է եղել 10 տարի: Նրանք ունեն վեց երեխա: