Այսուհետ ոչ աշխատանքային օրերին նախագահի նստավայրի հարակից այգին բաց կլինի բոլորի համար
Հանրապետության նախագահի նստավայրում սեպտեմբերի 1 -ին սկիզբ է դրվել նոր ավանդույթի: Նստավայրի դարպասները բացվել են հանրության համար:
Ինչպես նշել էր նախագահ Արմեն Սարգսյանը, այսուհետ ոչ աշխատանքային օրերին նստավայրի հարակից այգին բաց կլինի բոլորի համար:
Այսօրվա առաջին այցելուները շրջել և լուսանկարվել են նախագահական նստավայրի բացօթյա տարածքում ու հարակից այգում, որը նրանց համար կարող է դառնալ այցելության եւ զբոսանքի հետաքրքիր վայր: