Երբ հավասար հնարավորություններ ես ստեղծում բոլորի համար, այդ թվում դասվարների, նրանք մոտիվացիա են ունենում զարգանալու.ԿԳ նախարար
Սարդարապատ գյուղի դպրոցի բակում, սեպտեմբերի 1-ին, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ներկայությամբ տեղի ունեցավ վիճակահանություն, որտեղ դպրոցում գրանցված առաջին դասարանցիներն ընտրեցին իրենց ուսուցիչներին ու ապագա համադասարանցիներին:
Նախարարը նշեց, որ իր համար տնօրենի այդ քայլն անակնկալ էր, քանի որ հաջորդ տարվանից պետք է Երևանում ներդրվեր այդ մոդելը:
«Սա այն կատարյալ իրավիճակն է, որը մենք ցանկանում ենք ստանալ դպրոցներում: Այսուհետ սրա արդյունքում չեն լինի արտոնյալ դասարաններ, այլ կլինի հավասար բաշխվածություն և հավասար հնարավորություններ»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով, երբ հավասար հնարավորություններ ես ստեղծում բոլորի համար, այդ թվում դասվարների, նրանք մոտիվացիա են ունենում զարգանալու. «Իսկ երբ դու մի տեղ ես հավաքում ուժեղ աշակերտների, ուժեղ մասնագետի համբավ ունեցողներին, մյուսները մոտիվացիա չեն ունենում զարգանալու: Այս մոդելը այս տարի փորձարկվում է Արցախում, հաջորդ տարվանից կներդրվի նաև Հայաստանում: