«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնին հավակնում է 35-ից ավելի թեկնածու
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը:
Մեր տեղեկություններով՝ 35-ից ավելի դիմում է ստացվել, որոնց շարքում կան ամենահավանական ու անհավանական թեկնածուներ՝ սկսած պաշտոնյաներից, վերջացրած գործարարներով:
Նաև՝ շարքային քաղաքացիներ, որոշ դեպքերում՝ խիստ աբսուրդ թեկնածուներ:
Հիմնադրամից հրաժարվեցին բացահայտել դիմումատուների ինքնությունը՝ նշելով, որ այդ ամենը գաղտնի է:
Հիմնադրամի նախագահին կընտրեն սեպտեմբերի 10-ին՝ մրցութային հանձնաժողովի կողմից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: